Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆիլիպնները վերականգնել Է ԱՄՆ-ի զինվորականների ներկայության պայմանագիրը պատվաստանյութերի դիմաց

Ֆիլիպնները վերականգնել Է ԱՄՆ-ի զինվորականների ներկայության պայմանագիրը պատվաստանյութերի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների իշխանությունները վերականգնել են իրենց տարածքում ամերիկյան զորքերի տեղաբաշխման շուրջը՝ Միացյալ Նահանգների հետ պայմանագրի գործողությունն ի նշան երախտագիտության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որի խոսքն օգոստոսի 3-ին մեջբերում Է Manila Bulletin թերթը:

«Եկեք շնորհակալություն հայտնենք ԱՄՆ-ին դրա համար (կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման համար), ես նրանց ինչ-որ բան եմ տվել որպես զիջում: Ես օտարեկրյա ուժերի համաձայնագրի վերականգնումը դիտում եմ որպես շնորհակալություն դրա համար»,- ասել Է Դուտերտեն: Նա հայտնել Է, որ անձամբ կմեկնի օդանավակայան դիմավորելու Միացյալ Նահանգների Moderna ընկերության պատրաստուկի նոր խմբաքանակը: Փետրվարի 11-ին Ֆիլիպիններն ԱՄՆ-ին հայտարարել Է երկկողմ ռազմական համաձայնագրի դադարեցման մասին, որը գործում Էր 1998 թվականից:

Այդ փաստաթուղթը թույլ Էր տալիս ամերիկացի զինվորականներին լինել Ֆիլիպինների տարածքում, ինչպես նաեւ կանոնակարգում Էր համատեղ զինավարժանքների կարգը: Հուլիսի վերջին Ֆիլիպինների եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները հայտարարել են սույն պայմանագրի վերականգնման մասին: Երկրում հավանություն Է տրված ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի, ինչպես նաեւ Sinovac, AstraZeneca, Pfizer եւ Moderna ընկերությունների պատրաստուկների օգտագործմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]