1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանին

Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ՌԴ-ում Արցախի մշտական 
ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 3-ին  ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն  ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից:

Ողջունելով Ալբերտ Անդրյանին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել 90-ականներին ռուս քաղաքական գործիչների հետ ունեցած ակտիվ կապերը և կարևորել դրանց վերականգնումն ու խորացումը:

Խորհրդարանի նախագահը  ներկայացրել  է 2020թ  44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի քաղաքական ուժերի գործունեությունը,  անդրադարձել հետպատերազմյան ժամանակածին օրենքների նախագծերի քննարկմանն ու ընդունմանը, աջակցության կյանքի կոչված ծրագրերին:

Ալբերտ Անդրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և  քննարկել հետագա անելիքները:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]