Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Ռուսաստանում X-95 հեռահար գերձայնային հրթիռ են ստեղծում

Ռուսաստանում X-95 հեռահար գերձայնային հրթիռ են ստեղծում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում մեծ հեռահարության X-95 նորագույն ավիացիոն գերձայնային թրթիռ են մշակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ գեներալ-գնդապետ Վլադիմիր Զարուդնիցկին հայտնել Է «Ռազմական միտք» հանդեսի համար հոդվածում:

Մարտական գործողությունների հաջող վարման կարեւորագույն պայմանը նա համարում Է գերիշխելը օդատիեզերական ոլորտում, իսկ այն ապահովել կարելի Է հարվածային եւ կործանիչ ավիացիայի արդյունավետ կիրառման հաշվին: «Այդ նպատակներով Օդատիեզերական ուժերի համար մշակվում եւ սպառազինման են ընդունվում այնպիսի նոր եւ արդիականացված սպառազինության նմուշներ, ռազմական եւ հատուկ տեխնիկա, ինչպիսիք են ռազմավարական Տու-160Մ հրթիռակիր-ռմբակոծիչը, «Դաշույն» ավիացիոն գերձայնային հրթիռային համալիրը, մեծ հեռահարության օդային բազավորման գերճշգրիտ զենքը, մասնավորապես X-95 գերձայնային հրթիռը»,-գրում Է Զառուդնիցկին:

Բացի այդ, հավելել Է նա, ստեղծվում են անօդաչու թռչող սարքեր, հորիզոնական հայտնաբերման ռադիոտեղորոշիչ կայաններ, զենիթային հրթիռային համակարգեր, նորագույն այլ ռազմական տեխնիկա: Փետրվար ամսին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել Է, որ տարբեր բազավորման գերձայնային համալիրները կդառնան ոչ միջուկային զսպման ռուսաստանյան ուժերի հիմքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]