Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աֆղանստանում թալիբների հետ աշխատելու պատրաստակամություն են հայտնել

Աֆղանստանում թալիբների հետ աշխատելու պատրաստակամություն են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի ԱԳ նախարար Մոհամադ Խանիֆ Աթմարը հայտարարել Է, որ երկրի պաշտոնական իշխանությունները պատրաստ են «Թալիբան» շարժման հետ համագործակցել միայն մի պայմանով. այն պետք Է դադարի աջակցել ահաբեկչությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պատրաստ ենք աշխատել «Թալիբան»-ի հետ, պատրաստ ենք նրանց վերցնել կառավարության կազմում, պատրաստ ենք նրանց հետ հաշտության եւ նրանց հետ իշխանությունը կիսելուն: Եվ մենք այնքան Էլ շատ պայմաններ չունենք դրա համար, եւ իրականությունը միայն մեկն Է՝ երկրի ներսում Աֆղանստանի ապագան պետք Է որոշվի աֆղան ժողովրդի ազատ կամքով, իսկ արտաքին սահմաններին Աֆղանստանը չպետք Է սպառնալիք ներկայացնի ոչ մի այլ երկրի համար, իսկ մեզ մոտ չպետք Է լինի ոչ մի օտարերկրյա ահաբեկչական ուժ…Մեր կառավարությունը պատրաստ Է «Թալիբան»-ին ընդունել որպես նրա մի մաս այն պայմանով, որ նրանք դադարեն աջակցել ահաբեկչությանը»,-ասել Է Աթմարը «Իզվեստիա. թերթին տված հարցազրույցում: Նա նշել Է, որ օտարերկրյա զինակիցների օգնությամբ թալիբները կառավարական զորքերի դեմ մարտեր են մղում 34 նահանգներից 31-ում:

«Սա «Թալիբան»-ի ամենաանմարդկային եւ վայրագ արշավն Է»,-ասել Է Մոհամադ Խանիֆ Աթմարը: Աֆղանստանում ընթանում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Անցյալ շաբաթ հաղորդվել Է, որ խռովարարներն ընդհուպ մոտեցել են Հերաթին՝ երկրի հարավում գտնվող համանուն նահանգի կենտրոնին, ինչպես նաեւ մարտեր են մղում Լաշքարգահում՝ Աֆղանստանի հարավային մասի Գիլմենդի նահանգի գլխավոր քաղաքում: Անկայունությունը երկրում աճում Է մինչեւ սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը եւ «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]