Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանի նոր նախագահը խոստացել Է պայքարել ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման համար

Իրանի նոր նախագահը խոստացել Է պայքարել ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսին խոստացել Է իր պաշտնում պայքարել ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման համար, որոնք սահմանված են Թեհրանի դեմ: Այդ մասին նա հայտարարել Է երկրի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեիի կողմից նախագահի հաստատման արարողության ժամանակ, որը տեղի Է ունեցել օգոստոսի 3-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կաշխատենք պատժամիջոցների վերացման համար, սակայն մտադիր չենք ժողովրդի կենսամակարդակը կապել արտասահմանյան պետությունների կամքի հետ»,- մեջբերում Է Ռայիսիին ISNA գործակալությունը: Նրա խոսքով՝ «բյուջեի պակասուրդ, ներդրումային շուկայի կայունացում, աշխատանք կորոնավիրուսի սպառնալիքների դեմ եւ բնակչությանը ջրով եւ Էլեկտրականությամբ ապահովում. սրանք այն գլխավոր խնդիրներն են, որոնք անհրաժեշտ Է շտապ լուծել»:

«Ժողովրդի պահանջն ընթացիկ իրավիճակի փոփոխումն Է»,- հավելել Է քաղաքական գործիչը: Ռայիսիի պաշտոնակալությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Նա հաղթել Է հուլիսի 18-ի ընտրություններում՝ հավաքելով 17,9 միլիոն քվե (շուրջ 62 տոկոս)՝ ընտրողների 48,8 տոկոսի մասնակցության դեպքում: Ռայիսին ի տարբերություն ներկայիս նախագահ Հասան Ռոուհանիի պատկանում Է պահպանողական քաղաքական ճամբարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]