Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՀ-ն ռեկորդային 650 մլրդ դոլար կհատկացնի համաշխարհային տնտեսության վերականգնման համար

ԱՄՀ-ն ռեկորդային 650 մլրդ դոլար կհատկացնի համաշխարհային տնտեսության 
վերականգնման համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) օգոստոսի 2-ին հավանություն Է տվել 456 մլրդ դոլար ծավալով փոխառության հատուկ իրավունքների (SDR, ԱՀԿ-ի հաշվարկային միավոր) հատկացմանը COVID-19-ի համավարակի հարուցած ճգնաժամի պայմաններում համաշխարհային տնտեսության վերականգնման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԱՄՀ-ի կայքում:

«Սա պատմական որոշում Է. SDR-ի խոշորագույն բաշխումը ԱՄՀ-ի պատմության մեջ եւ գլոբալ տնտեսության խթանում աննախադեպ ճգնաժամի ժամանակ: SDR-ի բաշխումն օգուտ կբերի բոլոր անդամներին, թույլ կտա բավարարել երկարաժամկետ գլոբալ պահանջը ռեզերվներում, կամրապնդի վստահությունը եւ կնպաստի համաշխարհային տնտեսության հաստատուն ու կայուն լինելուն»,-հայտարարել Է ԱՄՀ-ի կարգադրիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան:

Միջոցների բաշխման մասին որոշումն ուժի մեջ կմտնի 2021 թվականի օգոստոսի 23-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]