1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ուժի մեջ է մտել տնտեսավարողների ցուցակը ՄՊՀ ներկայացնելու կարգը սահմանելու որոշումը

Ուժի մեջ է մտել տնտեսավարողների ցուցակը ՄՊՀ ներկայացնելու կարգը սահմանելու 
որոշումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2021 թվականի մայիսի 31-ին ուժի մեջ մտած փոփոխություններով սահմանվել են անձանց խմբի ներսում համակենտրոնացման գործարքների վերաբերյալ նոր կարգավորումներ։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:

Օրենքի նոր խմբագրությամբ նախատեսվել է, որ անձանց խմբի ներսում տեղի ունեցող վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները համակենտրոնացում չեն համարվի և ենթակա չեն լինի հայտարարագրման, եթե գործարքից կամ վերակազմակերպումից առնվազն մեկ ամիս առաջ  անձանց խմբում ընդգրկված  տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով ներկայացվել են Հանձնաժողով՝ բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:

Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանվել են Հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 13-ի «Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանելու մասին» թիվ 161-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի հուլիսի 17-ից:

Թիվ 161-Ն որոշմամբ, ի թիվս վերոնշյալի, սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Հանձնաժողով ներկայացվելու և պաշտոնական կայքում տեղադրվելու դեպքում  Օրենքով նախատեսված պայմանը գործարքից առնվազն մեկ ամիս առաջ Հանձնաժողովին անձանց խմբի մասին տեղեկացնելու վերաբերյալ,  կհամարվի պահպանված։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]