1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լիտվայում սահմանային անցակետերը լի են միգրանտներով

Լիտվայում սահմանային անցակետերը լի են միգրանտներով

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի սահմանային անցակետերում ներկայում տեղակայված է 2 հազար միգրանտ՝ եկած Բելառուսից: Անօրինական միգրանտներին տեղակայելու համար Վիլնյուսը դիտարկում է ԵՄ անդամ մյուս երկրներին դիմելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ Լիտվան հասել է սահմանային անցակետերում միգրանտների տեղաբաշխման հնարավորությունների վերջնակետին: Լիտվայի Պետական սահմանի անվտանգության ծառայության ղեկավար Ռուստամաս Լյուբաևասը նշել է, որ երկրի բոլոր անցակետերը լցված են:

«Բոլոր սահմանային անցակետերը լի են միգրանտներով: Նրանց տեղակայելու հարցում մենք հասել ենք մեր հնարավորությունների առավելագույնին»,- ասել է նա:

Նշվում է, որ օրեցօր միգրանտների թիվն ավելանում է: Միայն օգոստոսի 2-ի առավոտյան սահմանն անօրինական հատել է 109 միգրանտ: 2021 թվականի սկզբից մինչև հիմա լիտվական սահմանը Բելառուսից անօրինական ձևով հատել է արդեն շուրջ 4 հազար միգրանտ: Դա մի քանի անգամ ավելին է, քան 2020 թվականին: Նշվում է նաև, որ Բելառուսի տարածքից լիտվական սահմանն անօրինական հատող քաղաքացիների շրջանում շատ են անձինք Իրաքից, Իրանից և Սիրիայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]