1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քայլեր ենք ձեռնարկում մի շարք լիբանանահայերի հայրենադարձման ուղղությամբ. Սինանյան

Քայլեր ենք ձեռնարկում մի շարք լիբանանահայերի հայրենադարձման ուղղությամբ. 
Սինանյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ընթացիկ տարում իր առաջ մի շարք առաջնահերթություններ է դրել, որոնցից մեկը Սփյուռքում կրքերի հանդարտեցումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

 «Մեզ համար կարևոր է Լիբանանի հայ համայնքի մոտ ծագած խնդիրների լուծման հարցը: Այս պահին այնտեղ շատ վատ է վիճակը, գրեթե անհուսալի, քանի որ մարդիկ չունեն էլեկտրականություն, ջուր, բազմաթիվ ընտանիքներ չքավոր են դարձել: Մենք պետք է անպայման լուծենք այդ հարցը»,- ընդգծեց Սինանյանը և հավելեց, որ պետք է կազմակերպվի նաև հայրենադարձության գործընթացը: Նրա խոսքով՝ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, քանի որ չի կարելի հայրենակիցներին թողնել նման սարսափելի պայմաններում:

Սինանյանը շեշտեց նաև, որ գրասենյակը նպատակ ունի ողջ ներուժը կենտրոնացնել նաև պետականաշինության վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]