1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ղազախստանի Հանրապետության նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Ղազախստանի Հանրապետության նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Ղազախստանի նախագահի ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը վառ ապացույցն է  Ձեր ընտրած կուրսի լայն աջակցության, որն ուղղված է հասարակության կայունության, միասնության և ներդաշնակության ապահովմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը:

Վստահ եմ, որ պատասխանատու պետական պաշտոնում Ձեր հետագա բեղմնավոր աշխատանքը կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ինչպես նաև՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ղազախա-հայկական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և մեծ հաջողություններ՝ ի բարօրություն և բարեկեցություն բարեկամ հայ ժողովրդի»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]