Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աֆղանստանի նախագահն անվտանգության իրադրության վատթարացումը կապել Է ԱՄՆ-ի ուժերի դուրսբերման հետ

Աֆղանստանի նախագահն անվտանգության իրադրության վատթարացումը կապել Է ԱՄՆ-ի ուժերի դուրսբերման հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին երկրում անվտանգության հետ կապված իրադրության վատթարացումը կապել Է երկրի տարածքներից իր ուժերը դուրս բերելու՝ Միացյալ Նահանգների անսպասելի որոշման հետ: Օգոստոսի 2-ին այդ մասին հաղորդել Է աֆղանական 1TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերջին երեք ամսում մենք անսպասելի իրադրության հանդպեցինք իր զորքերը դուրս բերելու մասին՝ ԱՄՆ-ի անսպասելի որոշման հետեւանքով»,- մեջբեւմ Է հեռուստաալիքը Ղանիի խոսքը: Նախագահը նաեւ հավելել Է, որ հարգում Է Վաշինգտոնի որոշումը, բայց գիտե, որ այն հետեւանքներ կունենա: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշմման մասին, որը դարձել Է ամեաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:

Այդ ֆոնին Աֆղանստանում դիտվում Է անվտանգության բնագավաում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները սաստկացնում են մի շարք ուղղություններով հարձակման տեսպերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]