1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Այս բրոնզե մեդալը ոսկու արժեք ունի. Արթուր Դավթյան

Այս բրոնզե մեդալը ոսկու արժեք ունի. Արթուր Դավթյան

ՏՈԿԻՈ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ,  Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի համար Տոկիոյի խաղերում նվաճած բրոնզե մեդալը ոսկու արժեք ունի:

«Եթե անկեղծ՝ ես գոհ չեմ իմ ելույթից: Առաջին ցատկը լավն էր, երկրորդին չարեցի այն, ինչ կարող էի: Մարզումների ժամանակ շատ լավ էր ստացվում: Խնդիրը երկրորդ ցատկի ժամանակ ավելորդ քայլն  էր: Այս բրոնզե մեդալը ոսկու արժեք ունի: Մեզ համար այս արդյունքը ոսկե արդյունք է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Դավթյանի խոսքով` ինքը մեծ հպարտություն է ապրում, որ մեդալ կտանի Հայաստան: «Տխրությունը մի կողմ դնելով կասեմ, որ ավելի լավ է երրորդ տեղը, քան ոչինչ: Բայց տեսնում էի` հնարավորությունը կար ոսկե մեդալի: Շնորհակալություն մեր մարզիչներին, ձեզ` լրագրողներիդ, որ սպասում էիք: Սառույցը կոտրեցինք և ցույց տվեցինք, որ մենք կարող ենք մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում այս վատ իրավիճակում: Նոր սերունդը պետք է հավատա, որ մեդալ նվաճելը Օլիմպիական խաղերում հնարավոր է»,-շեշտեց նա:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում  Արթուր Դավթյանը հավաքեց 14.733 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը: Ոսկե մեդալ  նվաճեց Կորեայի ներկայացուցիչ Յոահվան Շինը, ով հավաքեց 14.783 միավոր, իսկ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Դենիս Աբիլիազինը դարձավ արծաթե մեդալակիր:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]