Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիան ԵՄ-ից օգնություն է խնդրել անտառային հրդեհների մարման գործում

Թուրքիան ԵՄ-ից օգնություն է խնդրել անտառային հրդեհների մարման գործում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Եվրամիությունից օգնություն Է խնդրել իր տարածքում անտառային սաստիկ հրդեհների մարման գործում: Օգոստոսի 2-ին այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովը (ԵՀ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թուրքիան գործի Է դրել Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմը: Խորվաթիան եւ Իսպանիան արդեն հայտարարել են աղետի գոտի հրշեջ ինքնաթիռ ուղարկելու մասին, որը մտնում Է աննախադեպ եւ ավերիչ հրդեհների դեմ պայքարի համար ԵՄ-ի փրկարար օդանավատորմի կազմի մեջ:

Հուլիսի 29-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ պետությունը կրակի դեմ պայքարի համար մոբիլիզացրել Է բոլոր հնարավոր ուժերը: Նախագահական վարչակազմի տվյալներով՝ հրդեհների մարմանը գործի Է դրված ավելի քան 1,1 հազար միավոր տեխնիկա, այդ թվում երեք ռուսական Բե-200 ամֆիբիա-ինքնաթիռ: Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարության՝ օգոստոսի 1-ին տարածված ամփոփագրի համաձայն՝ հրշեջները ներկայումս անտառային հրդեհների օջախների դեմ պայքար են մղում Անթալիայի եւ Մուղլայի նահանգներում: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ մեկուսացնել հաջողվել Է 107 օջախ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]