Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փրկարար ծառայությունը նախատեսում է էթիկայի հանձնաժողով ձևավորել

Փրկարար ծառայությունը նախատեսում է էթիկայի հանձնաժողով ձևավորել

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օգոստոսի 2-ին ԱԻՆ ամենամսյա խորհրդակցության սկզբում Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը ներկայացրել է Պետական ռեզերվների գրասենյակի նորանշանակ ղեկավար Հրաչյա Երեմյանին և նախարարի նորանշանակ օգնական, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Անդրանիկ Փիլոյանը երկուսին շնորհավորել է պաշտոնների ստանձնման առիթով՝ համոզմունք հայտնելով, որ նրանք մեծ պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց պարտականությունները:

Հուլիսին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արմենուհի Գրիգորյանը, Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, Իրավաբանական վարչության պետ Վարդան Աճեմյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Գնդապետ Գասպարյանն, ի թիվս այլ հարցերի, առաջարկել է փրկարար ծառայության էթիկայի հանձնաժողով ստեղծել, նշել է հիմնական գործառույթները և հանձնաժողովի կազմի ձևավորման վերաբերյալ հայտնել իր դիրքորոշումը: Ստորաբաժանումների ղեկավարները չեն առարկել, առաջարկի վերաբերյալ հնչել են դրական կարծիքներ: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ հետագա քննարկումների համար:

Խորհրդակցության ավարտին տրվել են հանձնարարականներ կատարողական կարգապահության և աշխատանքի արդյունավետության բարձրացման առնչությամբ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]