1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նիգերում զինյալներն սպանել են 18 զինծառայողների

Նիգերում զինյալներն սպանել են 18 զինծառայողների

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերի առնավազն 18 զինծառայողներ են սպանվել զինյալների կողմից երկրի արեւմուտքում՝ Բուրկինա Ֆասոյի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 2-ին հաղորդել Է Radio France internationale-ը, վկայակոչելով աֆրիկյան երկրի հրամանատարությանը:

Հուլիսի 31-ին զինյալները երկու դարան են սարքել Թորոդիի շրջանում՝ ստորաբաժանումների շարժման ճանապարհին, որոնք զբաղվում Էին Բոնի ավանում բանակային պահակետի մատակարարմամբ, ասված Է Նիգերի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Մարտի ընթացքում զոհվել են 18 զինծառայողներ, յոթը վիրավորվել Է, վեցն անհայտ կորել: Թորոդիի շրջանում այժմ տեղի Է ունենում կառավարական ուժերի՝ ահաբեկչական խմբավորումների կառույցնների վերացման խոշոր գործողություն:

Դրան մասնակցում են նաեւ Նիգերի ռազմաօդային ուժերը: Երեք երկրների՝ Մալիի, Նիգերի եւ Բուրկինա Ֆասոյի սահմանագծում գտնվող տարածաշրջանը միջազգային ահաբեկչության խոշորագույն որջերց մեկն Է Արեւմտյան Աֆրիկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]