1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե 
մեդալակիր է

ՏՈԿԻՈ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում  Արթուր Դավթյանը հավաքեց 14.733 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը:

Ոսկե մեդալ  նվաճեց Կորեայի ներկայացուցիչ Յոահվան Շինը, ով հավաքեց 14.783 միավոր, իսկ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Դենիս Աբիլիազինը դարձավ արծաթե մեդալակիր:

Արթուր Դավթյանը Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ է, Եվրոպայի առաջնության և Եվրոպական երկրորդ խաղերի հաղթող: Մինչ այս մասնակցել է նաև Լոնդոնի և Ռիոյի Օլիմպիական խաղերին: Արթուր Դավթյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին։ 1998 թվականին 7 տարեկան հասակում սկսել է զբաղվել մարմնամարզությամբ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում։ 2008 թվականից մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]