1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայտնի են Գրքի երևանյան փառատոնի գրական մրցույթի հաղթողները

Հայտնի են Գրքի երևանյան փառատոնի գրական մրցույթի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի երևանյան չորրորդ փառատոնը ավարտվեց գրական մրցանակաբաշխությամբ։ Փառատոնի գլխավոր բաղադրիչը գրական մրցույթն է, որն այս տարի հայտարարվել էր «Արձակ» ու «Պոեզիա» անվանակարգերում։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Փառատոնի կազմակերպչական թիմից:

Ստացվել էր 146 հայտ․ «Արձակ» անվանակարգում՝ 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ:

Ստեղծագործությունների գնահատման չափանիշներն էին կառուցվածքը, լեզուն և ոճը, գեղարվեստական տեքստի օրիգինալությունը։

Փառատոնի գրական մրցույթի ժյուրիի կազմում էին.

Ալեքսանդր Թոփչյան – գրաքննադատ, գրող, թարգմանիչ

Գուրգեն Խանջյան - արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Ալվարդ Սեմիրջյան - գրականագետ

Հասմիկ Խեչիկյան - գրականագետ

Քրիստինե Հովհաննիսյան – գրականագետ

Այսպիսով, «Պոեզիա» անվանակարգում Գրքի երևանյան չորրորդ փառատոնի գրական մրցույթի հաղթող ճանաչվեց Լուսինե Եղյանը, որին մրցանակը հանձնեցին ժյուրիի անդամ Քրիստինե Հովհաննիսյանը և փառատոնի նախորդ տարվա գրական մրցույթի «Պոեզիա» անվանակարգի հաղթող Անահիտ Հայրապետյանը։

 «Արձակ» անվանակարգոմ հաղթեց Հովիկ Աֆյանը, ում անունը հնչեցրեցին ժյուրիի անդամ, գրող, թարգմանիչ, դրամատուրդ Գուրգեն Խանջյանը և փառատոնի նախորդ տարվա «Արձակ» անվանակարգի հաղթող Աննա Դավթյանը։ Հաղթողները ստացան դրամական պարգև։

 Գրքի երևանյան փառատոն 2021-ը նվիրված էր Չարեցնի ծննդյան 125-ամյակին ընդառաջ։ Գրական մրցույթի հաղթողները նաև «Եղիշե Չարենց» հուշամեդալով պարգեւատրվեցին, որը նրանց հանձնեց  Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։

Գրքի երևանյան չորրորդ փառատոնն անցկացվեց հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը, Աբովյան փողոցում։ Գրքի ցուցահանդես-տոնավաճառում մոտ չորս տասնյակ հրատարակչությունները գրքային տեսականին ընթերցողին ներկայացրեցին մինչև 40 տոկոս զեղչով, «Զանգակ» գրատանը և «Մոսկվա» կինոթատրոնում էլ տեղի ունեցան տասնյակ հանդիպումներ հատուկ հյուրերի և գրքի մարդկանց հետ։

 Գրքի երևանյան չորրորդ փառատոնի կազմակերպիչն էր «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը՝ աջակցությամբ ԿԳՄՍ նախարարության։ Գլխավոր գործընկերն էր «Զանգակ» գրատանունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]