Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում և Սևանում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանում և Սևանում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 3-ին Երևանի որոշ հատվածների, Սևան քաղաքի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մանրամասնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Դ.Անհաղթի, Ազատության, Քանաքեռցու և Հասրաթյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]