Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Աֆղանստանի բանակը վերջին օրը ոչնչացրել է ավելի քան 450 թալիբների

Աֆղանստանի բանակը վերջին օրը ոչնչացրել է ավելի քան 450 թալիբների

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերի (ԱՊԱԱՈՒ) ստորաբաժանումներն անցած օրը ոչնչացրել են «Թալիբան» շարժման 455 զինյալների եւ վիրավորել 232-ին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 2-ին այդ մասին հայտնել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր Էջում:

Բանակը կատաղի մարտեր Է մղում Նագանհարի, Փաքթիայի, Փաքթիքայի, Լոգարի, Քանդահարի,Հերաթի, Ֆարյաջի, Ջաուզջանի, Բալխի, Սամանգանի, Հիլմենդի, Թահարի, Քունդուզի, Բալղանի եւ Քապիսայի նահանգներում: Առանձնապես լարված պայքար Է ծավալվում Հերաթ քաղաքի՝ Աֆղանստանի՝ մեծությամբ երրորդ բնակավայրի համար, որտեղ թալիբները մտել են կենտրոնական թաղամասեր: ԱՊԱԱՈՒ-ն շտապ Հերաթ են ուղարկել հատուկ նշանակության զորակազմի ջոկատներ որպես օգնական ուժեր:

Գիշերը հետ Է մղվել քաղաքի բանտը գրոհելու փորձը: Ապրիլի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ Է վերցրել հինգ երկրների՝ Իանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով Աֆղանստանի շրջանները՝ արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբեման ֆոնին: Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմաձայը, բանակի համար առաջնահերթություն Է երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունը թալիբներից: Նրա խոսքով՝ թալիբների պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որոնցով կատավրում Է ապրանքների մատակարարումը, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]