Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում անձրևներից և ամպրոպներից հետո օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով

Հայաստանում անձրևներից և ամպրոպներից հետո օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում օգոստոսի 1-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, 2-ին՝ առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վ արագություն։

Ըստ աղբյուրի՝ օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

 

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Երևան քաղաքում օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Oգոստոսի 3-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]