Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքի Աբովյան փողոցի պուրակում հայտնաբերվել և Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Արտյոմ Զ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 17-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախություն) մեղադրանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, Արտյոմ Զ.-ն 2017 թ. մարտի 21-ից հետախուզվում էր նաև ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Ժելեզնավոդսկ քաղաքի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Ծանր մարմնական վնասվածք պատճառել) մեղադրանքով: Արտյոմ Զ.-ն ձերբակալվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]