1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին

Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի նպատակը մարզային դատարանների աշխատակիցների խնդիրներին, շենքային պայմաններին առնչվող հարցերին տեղում ծանոթանալը և դատարանների նորանշանակ նախագահներին ներկայացնելն էր:

Գագիկ Ջհանգիրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև Կարգադրիչների ծառայության նորանշանակ պետ Սուրեն Բաղդասարյանին:

«Բաղդասարյանն ունի զինվորական ծառայության գնդապետի կոչում և երկար տարիների օպերատիվ հետախուզական աշխատանքի փորձ: Հույս ունեմ, որ Բաղդասարյանը կկարողանա Կարգադրիչների ծառայության մակարդակը բարձրացնել մի նոր աստիճանի և լուծել հնարավոր բոլոր անվտանգային խնդիրները»,- նշել է Ջհանգիրյանը:

Հանդիպումների ընթացում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը խոսել է առաջիկա անելիքների մասին, որոնք վերաբերում էին ինչպես դատարանների կառուցմանը, վերանորոգմանը, այնպես էլ դատարանների աշխատակիցների՝ Քաղաքացիական ծառայությունից Դատական ծառայությանը անցնելուն, սոցիալական երաշխիքների ապահովմանը և մի շարք այլ հարցերի:

Ջհանգիրյանը հանդիպումների շրջանակում եղել է Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում: Այցելությունները շարունակական են լինելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]