Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Չինաստանը հայտնել է COVID-19-ի 55 նոր դեպքի մասին

Չինաստանը հայտնել է COVID-19-ի 55 նոր դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը հաղորդել է կորոնավիրուսի 55 նոր դեպքի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Նոր դեպքերից 30 -ը տեղական են, մնացած 25 դեպքերում վիրուսը եկել է արտերկրից: Մահվան դեպք չի արձանագրվել: Տեղական դեպքերի մեծ մասը արձանագրվել է Նանջինգ նահանգում, որն այս ամսին կանգնած է վիրուսի դելտա շտամի բռնկման եզրին: Շտամը հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների մոտ, ովքեր մաքրել են Ռուսաստանից ժամանած ինքնաթիռը:

Հուլիսի 20 -ից Նանջինգը հաղորդել է 190 տեղական դեպքի մասին, ամբողջ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է 262 դեպք:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]