Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Հունաստանում ահաբեկչական խմբավորման անդամն ազատ է արձակվել

Հունաստանում ահաբեկչական խմբավորման անդամն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոյեմբերի 17» ահաբեկչական կազմակերպության անդամ Իրակլիս Կոստարիսը, որը սպանել էր լրագրող և քաղաքական գործիչ Պավլոս Բակոյանիսին և դատապարտվել ցմահ ազատազրկման, ազատ է արձակվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հաղորդել է հունական Newsbomb.gr լրատվական պորտալը:

Ըստ պորտալի՝ Կոստարիսը, որը 1987 թվականից «Նոյեմբերի 17» ահաբեկչական կազմակերպության անդամ էր՝ մինչև 2002 թվականին խմբավորման լուծարումը, հուլիսի 29-ին ազատ է արձակվել մի շարք պայմաններով, որոնք չեն ներկայացվում:

Կոստարիսը դատապարտվել է մի քանի հանցագործությունների համար, որոնց շարքում է 1989 թվականին Աթենքի ներկայիս քաղաքապետի հոր ՝ Պավլոս Բակոյանիսի սպանությունը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]