Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցնել է 198 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցնել է 198 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման 198 մլն 38 հազար 791 դեպք, մահերի թիվը հասել է  4 մլն 224 հազար 466-ի, ընդհանուր  առողջացել է 178 մլն 932 հազար 476 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեպքերի թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն՝ 35 մլն 688 հազար 506 դեպքով: Կորոնավիրուսից մահերն ԱՄՆ-ում հասել են 629 հազար 64-ի, առողջացել է 29 մլն 652 հազար 38 մարդ: Կորոնավիրուսի 31 մլն 613 հազար 993 դեպքերի թվով աշխարհում երկրորդ տեղում է Հնդկաստանը: Այս երկրում մահերի թիվը հասել է 423 հազար 842-ի, առողջացել է 30 մլն 781 հազար 263 մարդ: Դեպքերի թվով երրորդ տեղում է շարունակում մնալ Բրազիլիան: Այստեղ մինչև օրս գրանցվել է Covid-19-ի 19 մլն 880 հազար 273 դեպք, որից մահացել է 555 հազար 512-ը, առողջացել ՝ 18 մլն 595 հազար 380-ը:

Թուրքիան աշխարհում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թվով 7-րդն է՝ 5 մլն 704 հազար 713 դեպք, մահացել է 51 հազար 253 մարդ, առողջացել՝ 5 մլն 449 հազար 253-ը: Հարևան Վրաստանում գրանցված դեպքերի թիվը հասել է 419 հազար 534-ի, մահացել է 5 հազար 820 մարդ, առողջացել՝ 382 հազար 393-ը: Հայաստանի մյուս հարևան Իրանում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը 3 մլն 851 հազար 162 է: Իրանում կորոնավիրուսից մահացել է 90 հազար 344 մարդ, առողջացել 3 մլն 348 հազար 363 մարդ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]