Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում հրդեհի 80 օջախներից 71-ը մեկուսացվել է

Թուրքիայում հրդեհի 80 օջախներից 71-ը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տարբեր շրջաններում բռնկված հրդեհի դեմ պայքարի ընթացքում 80 օջախից 71-ն արդեն մեկուսացվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլիին:

«Պայքարը հրդեհի դեմ շարունակվում է Ադանայում, Անթալիայում, Իզմիրում, Մերսինում, Մուղլայում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է նախարարը:

Թուրքիայի անտառներում լայնածավալ հրդեհի բռնկման հիմնական պատճառն, ըստ պատկան մարմինների, բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամին են, որը նպաստում է հրդեհի արագ տարածմանը: Սակայն Թուրքիայի իշխանությունները չեն բացառում նաև սուբյեկտիվ գործոնները՝ մասնավորապես, սաբոտաժի մեջ կասկածելով Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]