1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են գազի տարանցման մասին երկարաժամկետ պայմանագրի կնքումը

Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են գազի տարանցման մասին երկարաժամկետ 
պայմանագրի կնքումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ են վարում գազի տարանցման մասին երկարաժամկետ համաձայնագիր կնքելու հարցի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին:

Ռուսաստանի փոխվարչապետը լրագրողներին ասել է, որ ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում գործող աշխատանքային խումբը քննարկել է այն հարցերը, որոնք կան ռուսաստանյան «Գազպրոմ էքսպորտ»-ի և թուրքական Botas-ի միջև:

«Խոսքը գազի տարանցման մասին երկարաժամկետ պայմանագիր ստորագրելու մասին է», - ասել է Նովակը՝ չբացահայտելով համաձայնագրի մանրամասները:

Ներկայումս Ռուսաստանը գազ է մատակարարում Թուրքիային Սև ծովով անցնող «Թուրքական հոսքի» խողովակաշարով: Գազատարի նախագծային հզորությունը 31,5 մլրդ խմ է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]