1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսրայելի ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է 211 պաղեստինցի

Իսրայելի ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է 211 պաղեստինցի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանան գետի Արևմտյան ափին Իսրայելի սահմանապահ ոստիկանության հետ բախումներից տուժել է առնվազն 211 պաղեստինցի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պաղեստինի Կարմիր մահիկի հայտարարությանը:

«Վիրավորների ընդհանուր թիվը, որոնց հետ մեր բրիգադները աշխատել են Նաբլուս նահանգի Բեյթ և Բեյթ-Դաջան բնակավայրերում, հասել է 211-ի», - ըստ տեղական «Սաութ Ալ-Աքսա» ռադիոկայանի՝ նշված է հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ հրաձգային զենքի հետ միասին իսրայելցի ոստիկանները ակտիվորեն կիրառել են ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ: Ընդ որում, իսրայելցի ուժայինները խանգարել են Կարմիր մահիկի բժշկական բրիգադների աշխատանքին և կրակել են նրանց վրա ռետինե փամփուշտներով, ինչի հետևանքով մի քանի բժիշկ վնասվածքներ է ստացել:

Նաբլուսի հարավային շրջանների բնակիչները մայիսի վերջից բողոքի երթեր են անում Սաբիհ լեռան գագաթի ուղղությամբ, որտեղ Իսրայելի իշխանությունները վերաբնակեցման գործունեություն են ծավալում: Իսրայելյան ոստիկանությունը խոչընդոտում է պաղեստինցիների երթերը՝ ուժ կիրառելով նրանց նկատմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]