Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ 
դրամի շեմը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը, 2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ,  հատել է 212 միլիարդ դրամի շեմը: Միայն երկրորդ եռամսյակի ընթացքում վերջինս աճել է ավելի քան 8 միլիարդ դրամով, ընդ որում, նշված 212 միլիարդի հիմնական մասը՝ շուրջ 68%-ը, ներդրված է Հայաստանի Հանրապետությունում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Ակբա» ֆինանսական խմբից՝ հավելելով, որ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող երեք ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը շարունակել է բարձր մնալ՝ տատանվելով 8.4%-9.5%-ի միջակայքում։:

«Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող ֆոնդերը, հատկապես Պահպանողականն ու Հավասարակշռվածը, երկրորդ եռամսյակի ընթացքում ապահովել են դրական եկամտաբերություն, որն ավելի քան ծածկել է այն բացասական ազդեցությունը, որը ֆոնդերը կրել են հայաստանյան ներդրումներից և դրամի արժևորումից։ Միայն այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում  Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող Պահպանողական և Հավասարակշռված ֆոնդերը արձանագրել են դրական, իսկ Կայուն եկամտային ֆոնդը՝ նույնիսկ բացասական արդյունք, սակայն երեք ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը բավականին բարձր է՝ տատանվելով  8.4%-9.5%-ի միջակայքում»,– նշել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը՝ հավելելով, որ ֆոնդերի եկամտաբերությունը անհրաժեշտ է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, քանի որ դրանց կառավարման ռազմավարությունն ունի երկարաժամկետ բնույթ։

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]