Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

ԵՄ-ի դատարանը Պուչդեմոնին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից

ԵՄ-ի դատարանը Պուչդեմոնին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Ընդհանուր իրավասության արդարադատության դատարանն իսպանական Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնին զրկեց եվրապատգամավորի անձեռնմխելիությունից: Հուլիսի 30-ին այդ մասին հայտնել Է La Vanguardia թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տարվա մարտին Եվրախորհրդարանը (ԵԽ) ինքնավարության նախկին ղեկավարին եւ երկու այլ կատալոնացի քաղաքական գործիչների զրկել Էր պատգամավորական անձեռնմխելիությունից, սակայն հունիսի սկզբին Լյուքսեմբուրգում Եվրոպայի արդարադատության դատարանի փոխնախագահը ժամանակավորապես դադարեցրել Էր Եվրախորհրդարանի որոշումը:

Պուչդեմոնը Կատալոնիայի կառավարությունը գլխավորել Է 2017 թվականին այնտեղ անկախության շուրջն անօրինական հանրաքվե անցկացվելու պահին: Դրանից հետո շատ չանցած նա փախել Է Բելգիա: 2019 թվականին Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով Պուչդեմոնը կարողացել Է ստանալ պատգամավորի աթոռ, ըստ որում պիրենեյան թագավորության իշխանությունները Եվրախորհրդարանին խնդրել են դադարեցնել նրա պատգամավորական անձեռնմխելիությունը: Իսպանիայի տարածքում գործում Է կալանգիր Պուչդեմոնի նկատմամբ: Իսպանիայի դատական իշխանությունները ձգտում են հասնելու նրա հանձնման խռովության սադրանքի եւ զեղծարարության մեղադրանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]