1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ադամիում» ընկերության աշխատակիցները ժամանակավորապես զրկվել են աշխատանքի իրավունքից

 «Ադամիում» ընկերության աշխատակիցները ժամանակավորապես զրկվել են 
աշխատանքի իրավունքից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները  վերահսկողական միջոցառումներ են անցկացրել սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ադամիում» ՍՊԸ-ում և պարզել, որ այդ ընկերության՝ սննդի շղթայում ներգրավված ողջ անձնակազմը՝ 45 մարդ, չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության և չունի սանիտարական (բժշկական) գրքույկ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության:

«Ադամիում» ՍՊԸ ՍՊԸ-ի բոլոր 45 աշխատակիցներին էլ Տեսչական մարմինը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]