Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բուլղարիայի հատուկ ծառայություններն անօրինական միգրացիայի աճ են արձանագրում սահմանին

Բուլղարիայի հատուկ ծառայություններն անօրինական միգրացիայի աճ են արձանագրում սահմանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի տեխնիկական կառավարության ներքին գործերի նախարար Բոյկո Ռաշկովը հայտնել Է անօրինական միգրանտների կողմից երկրի սահմանի հատման փորձերի թվի ավելացման մասին: Իր հայտարարությունը նա արել Է հուլիսի 30-ին՝ պատասխանելով երկրի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) պատգամավորների հարցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տարեսկզբից արձանագրվել Է սահմանի անօրինական հատման 17 261 փորձ, 16 900 մարդ կանգնեցվել Է սահմանապահ ոստիկանության կողմից եւ վերադարձվել հարեւան պետությունների (Հունաստանի եւ Թուրքիայի – ծանոթ. խմբ.) տարածք, 570 անօրինական միգրանտ ձերբակալվել Է երկրի տարածքում»,- հայտնել Է նախարարը:

Ներքին գործերի նախարարության ղեկավարը ճշտել Է, որ անօրինական միգրացիայի կանխման համար սահման են գործուղվել ոստիկանության եւ Ժանդարմերիայի լրացուցիչ ուժեր, ինչպես նաեւ անհրաժեշտ տեխնիկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]