Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տոկիոյում անցած օրը կորոնավիրուսի 3300 նոր դեպք է արձանագրվել

Տոկիոյում անցած օրը կորոնավիրուսի 3300 նոր դեպք է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրը կորոնավիրուսով վարակման առնվազն 3 300 նոր դեպք Է հայտնաբերվել Տոկիոյում, որտեղ այս պահին տեղի են ունենում ամառային Օլիմպիական խաղերը: Այդ մասին Է վայում հուլիսի 30-ին մայրաքաղաքի վարչակազմի հրապարակած վիճակագրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Չորս օրվա ընթացքում առաջին անգամ Տոկիոյում չի նորացել ախտահարումների օրական առավելագույնը:

Հուլիսի 27-ին Ճապոնիայի մայրաքաղաքում հաստատվել Էր վարակման ռեկորդային 2 848 դեպք, հուլիսի 28-ին՝ 3 177, հուլիսի 29-ին՝ 3 865 դեպք: Մինչդեռ հուլիսի 30-ին Տոկիոյում ավելացել Է ծանր վիճակում ախտահարվածների օրական աճի ցուցանիշը: Այսօր դրանց թիվը կազմում Է 88, երեկ հաղորդվել Է 81 ծանր հիվանդների մասին: Հուլիսի 29-ին Ճապոնիայում հաստատվել Է վարակումների հերթական առավելագույնը՝ 10 699 դեպք, համապատասխան ցուցանիշն առաջին անգամ գերազանցել Է 10 հազարի նշագիծը:

Նախորդ առավելագույնը Ճապոնիայում հայտնաբերվել Էր հուլիսի 28-ին (9 576): Ճապոնիայի կառավարությունը համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը բացատրում Է դելտա-շտամի տարածմամբ: Մնչդեռ իշխանություները նշում են ախտահարվածների շրջանում երիտասարդների գերակշռող թիվը՝ դա կապելով տարեց բնակչության պատվաստման ակտիվ իրականցմամբ: Բացի դանից, Ճապոնիայի կառավարությունը չի ընդունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի հնարավոր կապը վարակի տարածման հետ:

Հուլիսի 29-ին Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան լրագրողներին հայտնել Է, որ իշխանությունները մանարզնին միջոցներ են ձեռնարկում փողոցներում մարդկանց թվի ավելացումը եւ օտարեկրացիների կողմից վարակի փոխանցումը կանխելու համար: Մինչդեռ Տոկիոյում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով մինչեւ օգոստոսի 31-ը երակրաձգվել Է կորոնավիրուսի պատճաով արտակարգ դրության ռեժիմի գործողությունը: Այդ ռեժիմը ենթադրում Է, մասնավորապես, ալկոհոլի վաճառքի արգելք հասարակական սննդի ձեռնարկություններում եւ զանգվածային միջոցառումներ հանդիսականների մուտքի սահմանափակում: Այդ պատճառով հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերը տեղի են ունենում առանց հանդիսականների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]