Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Զոհերի ձայնը մեզ առաջնորդում է». Հայաստանում մեկնարկել է թրաֆիքինգի դեմ պայքարի արշավը

«Զոհերի ձայնը մեզ առաջնորդում է». Հայաստանում մեկնարկել է թրաֆիքինգի դեմ 
պայքարի արշավը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրազեկման և կանխարգելման տեղեկատվական արշավը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը տեղեկացրեց, որ հուլիսի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է որպես թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օր:

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

«Հուսամ, որ այսօրվանից Հայաստանը ևս կմիանա այս արշավին: Կմեկնարկենք շատ կարևոր գործողությունների շարք, որի հիմքում ընկած է իրազեկումը: Մարդկանց թրաֆիքինգի դեմ համաշխարհային օրը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այս արշավը մեկնարկում է գործընկեր «Վորլդ Վիժն» բարեգործական միջազգային կազմակերպության հետ համատեղ, որը ֆինանսավորվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից: Ծրագրի իրականացման շրջանակում այսօրվանից լայն գործողություններ ենք իրականացնելու, որոնք տևելու են մինչև դեկտեմբերի 2-ը` ստրկության դեմ պայքարի միջազգային օրը:  Այդ օրը ևս կհավաքվենք ամփոփելու մեր այն բոլոր գործողությունները, ինչ կարողացել ենք իրականացնել»,- ասաց Ստեփանյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի խոսքով` Կառավարությունը ունի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի 2020-22 թվականների ծրագիր, որում համապարփակ ներկայացված են միջգերատեսչական պարտավորությունները:

«ՄԱԿ-ի կողմից «Կապույտ սիրտ» արշավը մեկնարկել է 2009 թվականին: Ամեն տարի արշավն ունի իր կարգախոսը: Այս տարվա կարգախոսն է «Զոհերի ձայնը մեզ առաջնորդում է»,- եզրափակեց Ստեփանյանը:

Միջոցառմանը ներկայացվեց տեսանյութ թրաֆիքինգի զոհ դարձած քաղաքացու մասին:

Արշավի առանցքում մարդկանց թրաֆիքինգի զոհերն են, և կարևորվում է մարդկանց թրաֆիքինգի մասին վերապրածների խոսքը լսելը։ Քարոզարշավը վերապրածներին ներկայացնում է որպես մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հիմնական դերակատարներ և կենտրոնանում է նրանց կարևոր դերի վրա՝ այս հանցագործությունը կանխելու, զոհերին նույնացնելու և փրկելու համար արդյունավետ միջոցներ սահմանելու, ինչպես նաև նրանց աջակցելու հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]