1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը ճանապարհ է դեպի Արցախի հիմնահարցի արդարացի լուծում. Ռուբեն Սաֆրաստյան

Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը ճանապարհ է դեպի Արցախի հիմնահարցի 
արդարացի լուծում. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայացուցիչների պալատի կողմից Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը դադարեցնելու մասին որոշումը կարևոր ուղերձ է պարունակում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ ԱՄՆ-ի գործադիր իշխանությանը Կոնգրեսի ստորին պալատը կոչ է անում վերանայել դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ:

«Վերանայել այդ ագրեսիվ, բռնապետական պետության նկատմամբ վերաբերմունքը, որտեղ ոտնահարվում են ժողովրդավարական նորմերը: Շատ կարևոր է, որ Սենատն էլ միանա այս որոշմանը, որպեսզի այն ստանա օրենքի ուժ: Կարևոր է, որ ԱՄՆ-ի գործադիր իշխանությունը սա ընդունի որպես լուրջ մեսիջ և փոխի մոտեցումն Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Այդուհանդերձ, թուրքագետը նկատեց, որ ԱՄՆ-ի գործադիր իշխանությունը շատ անգամ չի արձագանքում այն ուղերձներին, որոնք գալիս են Կոնգրեսից: ԱՄՆ-ի գործադիր իշխանությունն ունի իր շահերը տարածաշրջանում, և այդ հանգամանքները պետք է հաշվի առնվեն:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարությամբ կոչ արեց վերադառնալ բանակցությունների ՄԽ համանախագահների հովանու ներքո: ՄԽ համանախագահների ձևաչափը վերականգնելու կոչեր հնչում են Եվրոպայից, ՌԴ-ից: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ բանակցությունների այդ ձևաչափը վերականգնելը շատ կարևոր կլինի Հայաստանի համար: Արցախի կարգավիճակի խնդիրը դեռ լուծված չէ, և Մինսկի խմբի համանախագահությունը պետք է վերադառնա այդ հարցի քննարկմանը: Ըստ նրա՝ սա ճանապարհ է դեպի Արցախի հիմնահարցի արդարացի լուծում:

«Ադրբեջանը չի ընդունում Մինսկի խմբի գործունեությունը ներկա փուլում, բայց ես հույս ունեմ, որ միջազգային ճնշումները Ադրբեջանի վրա կտան իրենց արդյունքները: Այստեղ մեծ անելիք ունի Հայաստանի դիվանագիտությունը: Պետք է շատ լուրջ աշխատել այդ պետությունների, այդտեղ գտնվող հայկական լոբբիի հետ»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]