Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ. «Իմ քայլը»-ի պատգամավոր

Մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ. «Իմ 
քայլը»-ի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն իր տարածքային ամբողջականության հարցում չունի զիջման որևէ ճանապարհ, միևնույն ժամանակ կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին՝ դիմելու հստակ քայլերի՝ վերջ տալու Ադրբեջանի սադրանքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տիրող սահմանային իրավիճակին:

«Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, և ակնհայտ է, որ միտումնավոր սրում է իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների: Դեռ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ստորաբաժանումները, որոնք գտնվում են ՀՀ-ի ինքնիշխան տարածքում, վերջին օրերին ակնհայտորեն սադրիչ գործողություններ են իրականացնում»,-ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը հավելեց՝ այս ամենը խախտում է եռակողմ պայմանավորվածությունները, բայց ՀՀ-ն և ՀՀ իշխանությունները մտադիր են դիմելու այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը: Բաղդասարյանը ԱԺ բոլոր պատգամավորների անունից ցավակցեց զոհված զինվորների հարազատներին:

 «Նշում եմ մեր հաստատակամությունը, որ մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ: Եվ սրանով հանդերձ կոչ եմ անում միջազգային բոլոր կառույցներին՝ դիմել հստակ, գործուն քայլերի»,-ասաց պատգամավորը:

Ադրբեջանը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ից հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Հուլիսի 29-ի ժամը 03:00-ի սահմաններում Ադրբեջանը, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էր սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հուլիսի 29-ին ժամը 23:00-ից սկսած, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]