Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ունը կոչ Է արել բարձրացնելու բանակի մարտական պատրաստականությունը

Կիմ Չեն Ունը կոչ Է արել բարձրացնելու բանակի մարտական պատրաստականությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 24-ից մինչեւ 27-ը Փհենյանում տեղի Է ունեցել պատմության մեջ առաջին սեմինարը Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) հրամանատարության եւ քաղաքական կոմիսարների համար: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը կոչ Է արել գործադրելու առավելագույն ջանքեր բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացման համար, հուլիսի 30-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայումս թշնամական ուժերը սիստեմատիկորեն մեծացնում են իրենց հնարավորությունները ԿԺԴՀ-ին նախազգուշական հարված հասցնելու համար, ավելացնում են սպառազինությունները եւ ակտիվացնում բազմապիսի զորավարժություններ ագրեսիայի նպատակով: Մենք պետք Է գործադրենք առավելագույն ջանքեր բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացման համար»,- սեմինարում ասել Է Կիմ Չեն Ունն իր ելույթի ժամանակ: Միջոցառմանը մասնակցել են բանակային բոլոր ստորաբաժանումների զորապետերը եւ քաղաքական կոմիսաները: Այնտեղ քննարկվել են բանակի համար կադրերի մարտավարական եւ քաղաքական պատրաստման, ինչպես նաեւ պաշտպանության բարձրացման հարցերը նոր սպառնալիքների աճի ֆոնին:

Փհենյանն ավանդաբար դատապարտում Է Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զնված ուժերի համատեղ զորավարժությունները՝ դրանք համարելով ԿԺԴՀ ներխուժման փորձ: Վերջին տարիներին Սեուլը եւ Վաշինգտոնը չեղյալ են հայտարարել կամ կրճատել մի շարք զինավարժանքներ մասշտաբը համավարակի պատճառով եւ դիվանագիտական գործընթացի պահպանման համար, որը նպատակամված Է Փհենյանին հաշտության երկխոսության ներգրավելու համար: Այս տարի ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականների համատեղ զինավարժանքերը պլանավորված են օգոստոսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]