Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հակառակորդի կրակից վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Հակառակորդի կրակից վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը 
շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Հակառակորդի սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինվորները այժմ գտնվում են հոսպիտալում։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա։ Վիճակը մնում է ծայրահեղ ծանր», - ասաց Անահիտ Ավանեսյանը:

ՊՆ-ի տվյալներով՝ հուլիսի 27-28-ի գիշերը Գեղարքունիքում հակառակորդի սադրանքի հետևանքով վիրավորվել էր ՀՀ զինված ուժերի 4 զինծառայող: Քննչական կոմիտեն հայտնել է 5 վիրավորի մասին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]