Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բլինկենը հայտարարել Է, որ միջուկային գործարքի շուրջը բանակցությունները չեն կարող հարատեւ լինել

Բլինկենը հայտարարել Է, որ միջուկային գործարքի շուրջը բանակցությունները չեն 
կարող հարատեւ լինել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) Իրանի վերադարձման վերաբերյալ չեն կարող հարատեւ լինել: Հուլիսի 29-ին այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Քուվեյթում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում Է այցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վիեննայի բանակցությունները միջուկային գործաքին վերադառնալու շուրջը չեն կարող ընթանալ հավերժ: Այժմ գնդակն իրանական կողմում Է, նա պետք Է որոշում ընդունի»,- մեջբերում Է Բլինկենի խոսքը Al Jazeera հեռուստաալիքը: Նա հավելել Է, որ ԱՄՆ-ը եւ Իրանն «անուղղակի բանակցություններեն վարել» Վիեննայում միջուկային գործարքի ճակատագրի շուրջը:

Պետքարտուղարը նշել Է, որ Վիեննայում շփումների ժամանակ «ԱՄՆ-ը դրսեւորել Է բարի մտադություններ եւ ցանկություն վերադառնալու ԳՀՀՊ-ի կատարմանը»: Նա ասել Է, որ Վաշինգտոնը «կտեսնի, թե պատրաստ Է արդյոք Թեհրանն ընդունելու անհրաժեշտ որոշումներ» համաձայնագրի կատարմանը վերադառնալու համատեքստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]