Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սոթքի հանքավայրը չի աշխատում

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սոթքի հանքավայրը չի աշխատում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ Սոթքի հանքավայրն այս պահին չի աշխատում՝ ելնելով անվտանգության նկատառումներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սանոսյանն այս մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Անվտանգության նկատառումներից ելնելով Սոթքի հանքավայրի աշխատակիցները և տեխնիկայի որոշ մասը, դուրս են բերվել: Հանքը այս պահին չի աշխատում։ Երեւի, երբ անվտանգության խնդիր չի լինի, կսկսեն աշխատանքը»,- ասաց Գնել Սանոսյանը:

Նա նաև հավելեց, որ Կութ գյուղի հատվածը լրագրողների համար փակ է՝ նույն անվտանգության նկատառումներից ելնելով: «Կութ գյուղի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում: Հաշվի առնելով, որ երեկ գրանցվել էր սահմանային միջադեպ՝ այդպիսի որոշում է կայացվել»,- մանրամասնեց մարզպետը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ լրագրողներին չեն թույլատրում աշխատել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]