Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Կարեն Անդրեասյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելու լուրերին

Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Կարեն Անդրեասյանի՝ Արդարադատության  
նախարար նշանակվելու լուրերին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձավ կառավարության նիստերին նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի բացակայությանը և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելու մասին լուրերին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Գրիգորյանը նշեց, որ Բադասյանը նախորդ շաբաթ եղել է Սահմանադրական դատարանում, իսկ այժմ մեկ շաբաթով մեկնել է արձակուրդ ու վերադառնալու է օգոստոսի 3-ին:

Հարցին՝ նա շարունակելու է մնալ իր պաշտոնում, թե գնալու է ՊԵԿ նախագահ, փոխնախարարը պատասխանեց. «Այս հարցի հետ կապված մամուլի հաղորդագրություն կունենանք, երբ պահը կլինի նպատակահարմար»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե արդարադատության նախարար է նշանակվելու մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, Քրիստիննե Գրիգորյանն ասաց, որ որևէ բան ասել չի կարող: «Պարոն Անդրեասյանի հետ, եթե առիթը կայանա, այո, կաշխատեմ»,- ասաց Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]