Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնիայում հնարավոր են համարել տարածաշրջանում ցունամիի հավանականությունն Ալյասկայի երկրաշարժից հետո

Ճապոնիայում հնարավոր են համարել տարածաշրջանում ցունամիի հավանականությունն Ալյասկայի երկրաշարժից հետո

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի սեյսմոլոգները հնարավոր են համարում ցունամիի առաջացման հավանականությունը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ընդարձակ գոտիներում 8,2 մագնիտուդով երկրաշարժից հետ, որը տեղի Է ունեցել Ալյասկայի նահանգի ծովեզերքի մոտ: Հուլիսի 29-ին այդ մասին հայտնել Է Ճապոնիայի Օդերեւութաբանության ազգային վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ճապոնացի սեյսմոլոգները ներկայումս նաեւ պարզում են, թե ցունամի սպառնում Է արդյոք Ճապոնիայի տարածքին: Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտարարել Է, որ 8,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ալյասկայի նահանգի ափի մոտ:

ԱՄՆ-ի Ցունամիների նախազգուշացման ազգային կենտրոնի տվյալներով՝ ցունամին կարող Է մոլեգնել Խաղաղ օվկիանոսի Մարիանյան կղզիներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]