Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում զգուշացրել են Մյանմայից ամբողջ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման ռիսկի մասին

ՄԱԿ-ում զգուշացրել են Մյանմայից ամբողջ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման ռիսկի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյանման կարող Է դառնալ այն պետությունը, որտեղից կորոնավիուսը կսկսի անվերահսկելիորեն տարածվել Հարավ - արեւելյան Ասիայի բոլոր երկրներում: Համապատասխան կանխատեսումը Մյանմայում մարդու իրավունքների հացերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Թոմ Էնդրյուսը հայտնել Է The Guardian թերթում հուլիսի 28-ին հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փորձագետի խոսքով՝ այս պաին Մյանմայում կորոնավիրուսով վարակման դեպքերի եւ վարակի պատճաով մահացու վախճանների ստույգ թիվը հայտնի չԷ: Լրագրողների եւ բժիշկների հետապնդւմը դժվարացնում Է երկրում ճգնաժամի մասին հավաստի տեղեկատվության ստացումը: Ըստ որում Էնդրյուսը նշել Է, որ ՄԱԿ-ում տեղեկացված են հիվանդացածների կտրուկ աճի մասին:

«Մենք գիտենք, որ դա կտրուկ բռնկում Է: Դա (ախտահարվածների թվի) շատ կտրուկ, ահաբեկող արագ աճ Է»,- նախազգուշացրել Է նա:- «Մյանման դառնում Է կորոնավիրուսի շատ վարակիչ՝ «դելտայի» եւ այլ չափազանց վտանգավոր եւ մահացու շտամների գերտարածող: Դա շատ եւ շատ վտանգավոր Է շատ պատճառներով»:

Էնդրյուսն ընդգծել Է, որ մյուս երկրների, այդ թվում հարեւան պետությունների կառավարությունները պետք Է օպերատիվորեն ձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ Մյանմայի սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածման հետեւանքներից խուսափելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]