Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Որոշիչը ՀՀ զինված ուժերի մարտունակությունն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Որոշիչը ՀՀ զինված ուժերի 
մարտունակությունն է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանը շատ հեռու է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացից: Այդ իրողությունն ավելորդ անգամ փաստեցին Գեղարքունիքի սահմանային հատվածում նրա կազմակերպած նախահարձակ ռազմական գործողությունները: Վերջինս փաստացի շարունակում է ոտնձգությունները հայկական սուվերեն տարածքների նկատմամբ, որն անում է իրեն բնորոշ նենգ մարտավարությամբ՝ Երասխի հատվածում ուշադրությունը շեղող միջադեպից հետո պլանավորած հարձակում կազմակերպելով Սոթք-Վերին Շորժա հատվածում: Ադրբեջանի հետ արդեն երեք տասնամյակ ձգվող հակամարտության ընթացքում բազմիցս համոզվել ենք, որ վերջինս լռում է ոչ համարժեք պատասխան ստանալուց եւ կորուստներ տալուց հետո միայն: Այս դեպքում էլ հետ շպրտվելուց եւ մեծ կորուստներ տալուց հետո է միայն հակառակորդը համաձայնել Մոսկվայի միջնորդությանը եւ դադարեցրել է իր գործողությունները: Ադրբեջանը հերթական անգամ հասկացավ, որ առանց բայրաքթարների ունակ չէ մարտի դաշտում դիմակայել հայ զինվորին, իսկ ՀՀ զինված ուժերը ի ցույց դրեցին իրենց մարտունակությունը, որն արցախյան երրորդ պատերազմից հետո էլ չէր թուլացել»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]