Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1817 թ. հուլիսի 29-ին ծնվել է Հովհաննես Այվազովսկին (Հովհաննես (Իվան) Կոստանդինի Հայվազովսկի)՝ աշխարհահռչակ հայազգի հանճարեղ ծովանկարիչ Ռուսական կայսրությունում, Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ (1853), Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ: Լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ՝ գերադասում էր ապրել եւ աշխատել իր ծննդավայր Ղրիմում։ Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը:

-1928 թ. հուլիսի 29-ին ծնվել է Կոնստանտին Օրբելյանը՝ խորհրդային դաշնակահար, դիրիժոր, երգահան։ ՀԽՍՀ (1974) եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)։

-1929 թ. հուլիսի 29-ին ծնվել է Ավետ Տերտերյանը՝ հայ կոմպոզիտոր։ ԽՍՀՄ (1991), ՀԽՍՀ (1984) ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1977)։ Ավետ Տերտերյանը համարվում է նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիրը։ Երաժշտագետ Ռուբեն Տերտերյանի հայրը։

-1921 թ. հուլիսի 29-ին Ադոլֆ Հիտլերը դառնում է Գերմանական ազգային-սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ:

-1957 թ. հուլիսի 29-ին հիմնադրվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը:

-1973 թ. հուլիսի 29-ին Հունաստանում անցկացված հանրաքվեի արդյունքներով վերացվում է միապետական կարգը:

-1979 թ. հուլիսի 29-ին Արգենտինան եւ Մեծ Բրիտանիան վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները:

-1981 թ. հուլիսի 29-ին Լոնդոնում կայացավ արքայազն Չարլզի եւ Դիանա Սփենսերի հարսանիքը:

-1958 թ. հուլիսի 29-ին ստեղծվեց ՆԱՍԱ-ն՝ ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը:

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]