Շվեդիան հասել է կորոնավիրուսից մահացության դեպքերի զրոյական մակարդակի
20:30, 28 Հուլիս 2021
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան վերջին շաբաթների ընթացքում կարողացել է հասնել կորոնավիրուսի համավարակից մահվան դեպքերի վերացմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այդ երկրում հուլիսի 14-ից ի վեր կորոնավիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել:
Ընդհանուր առմամբ, Շվեդիայում օգտագործվել է պատվաստանյութի 10 մլն դեղաչափ, պատվաստման լիարժեք կուրսն անցել է երկրի բնակչության շուրջ 50 տոկոսը:
Համավարակի սկզբից ի վեր՝ Շվեդիայում կորոնավիրուսի հետևանքով ավելի քան 14 հազար 600 մարդ է մահացել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում