Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Սեպտեմբեր

Երևանի ավագանու նիստի օրակարգում ներառված է քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի հարցը

Երևանի ավագանու նիստի օրակարգում ներառված է քաղաքապետարանի և վարչական 
շրջանների աշխատակիցների աշխատավարձերի հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին հուլիսի 29-ին արտահերթ նիստ կգումարի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցրերը.

1) «Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», որը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի հաստիքացուցակին, աշխատակիցների թվաքանակին, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերին,

2) «Երևանի Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]