Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ պետք է ներկայացվեն. ՊԵԿ

ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների 
վերաբերյալ տեղեկություններ պետք է ներկայացվեն. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային գործակալներն առաջին անգամ պետք է ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ որոշ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ-ը:

«Օրենսգրքի համաձայն՝ հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ, ՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով, հարկային մարմին պետք է ներկայացնեն նախորդ հարկային տարվա ընթացքում այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ:

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020 թվականի հաշվետու տարվա համար հարկային գործակալները նշված տեղեկությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն մինչև 2021թ․ հուլիսի 31-ը ներառյալ՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Մոլդովայում գրանցված կազմակերպությունների մասով։

Տեղեկությունների ներկայացման ձևը տեղադրված է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ «273․ Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ (կոդ՝ ln)» տողում։

Նշենք, որ տեղեկությունների փոխանակման պահանջը նախատեսված է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությամբ, որն ապահովելու նպատակով Հարկային օրենսգրքում կատարվել է լրացում»,- ասված է հաղորդագրության մեջ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]