Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերդար Ազմուն կտեղափոխվի գերմանական գրանդ ակումբներից մեկը

Սերդար Ազմուն կտեղափոխվի գերմանական գրանդ ակումբներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Բայեր» ֆուտբոլային ակումբը ֆավորիտ է համարվում ռուսական «Զենիթ»-ի հարձակվողի համար պայքարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևերկուզենի «Բայեր»-ը կարողացել է համաձայնեցնել անձնական պայմանագրի կետերը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի և Իրանի ազգային հավաքականի հարձակվող Սերդար Ազմունի հետ: Ռուսական ակումբի ղեկավարությունը պահանջում է 14 միլիոն եվրո` գումարած բունուսները։ Ըստ Sport 1-ի լրագրող Պատրիկ Բերգերի, գործարքի մասին կհայտարարվի մոտակա օրերին։ Անցած մրցաշրջանում 26-ամյա իրանցին մասնակցել է 24 խաղի` խփելով 19 գոլ և կատարելով 2 արդյունավետ փոխանցում, իսկ նոր մեկնարկած մրցաշրջանում արդեն հասցրել է խփել մեկ գնդակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]