Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է 7-րդ գումարման ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում:

«Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,-ասել է Ռուբինյանը:

Նա հիշեցրել է, որ մայիսի 12-ի իրադարձություններից հետո գործընթաց կա ՀԱՊԿ-ում: «Եվ մենք շարունակելու ենք  օգտագործել մեզ հասու գործիքակազմը,  կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, որովհետև դա ՀԱՊԿ պարտավորությունն է»,-ասել է Ռուբինյանը:

 Հարցին,թե արդյոք Հայաստանը կրկին կդիմի՞, Ռուբինյանը պատասխանեց, որ գործընթացը շարունակվում է:

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ից հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթացել են տեղային մարտեր: Ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի   վիրավորների թիվը 4-ն է, զոհերի թիվը՝ 3, ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին, կորուստների մասին հրապարակում դեռևս չի անում: ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]